Անգլիական «Մանչեսթեր Սիթին» կպայքարի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 20-ամյա կիսապաշտպան Ուգո Լարսոնի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, հաղորդում է Sky Sport Germany-ն։
Գերմանական ակումբը շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չի վաճառի 60 միլիոն եվրոյից պակաս արժեքով։ Լարսոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև անգլիական «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը»։
Ընթացիկ մրցաշրջանում Լարսոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, խփել 6 գոլ և կատարել մեկ ասիստ։ Transfermarkt-ը շվեդի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:


