Logo

«Ման. Սիթին» «գրոհում» է՝ ևս մեկ գործարք մոտեցնելով ավարտին

13:35 / 04.06.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» «Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկիի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի բոլոր կետերը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Առաջիկա օրերին անգլիական գրանդը պաշտոնական առաջարկով կդիմի «Լիոնին»՝ գործարքն ավարտին հասցնելու համար: Մանկունիական ակումբը Շերկիին դիտարկում է՝ որպես Կևին Դե Բրույնեին փոխարինողի: Ֆրանսիացին, ըստ ամենայնի, կխաղա «10 համարի» դիրքում:

«Մանչեսթեր Սիթիի» հաջորդ տրանսֆերային թիրախը «Վուլվերհեմփթոնի» ձախ պաշտպան Ռայան Աիտ-Նուրին է:

2024/25 մրցաշրջանում Շերկին մասնակցել է «Լիոնի» 44 հանդիպման, խփել 12 գոլ, կատարել 20 ասիստ:

Հայտնի է՝ որքան է «Սիթին» վճարելու Ռեյնդերսի համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ