Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ 500-րդ խաղը կանցկացնի: 53-ամյա մասնագետի համար հոբելյանական խաղը կլինի դեկտեմբերի 29-ին, «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում կհյուրընկալվի «Լեսթերին»:
Գվարդիոլան 2016 թվականի հուլիսից է գլխավորում անգլիական գրանդը: «Մանչեսթեր Սիթին» նրա գլխավորությամբ 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել երկրի գավաթը, չորս անգամ` Անգլիական լիգայի գավաթը, երկու անգամ` Սուպերգավաթը: 2022/2023 մրցաշրջանում էլ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 2023-ին նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:


