Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 3-2 հաշվով հաղթանակ կորզեց «Լիդսից»:
Դուբլ գրանցեց Ֆիլ Ֆոդենը` հաղթական գոլը խփելով երկրորդ խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին:
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 25 միավորով բարձրացավ երկրորդ տեղ, «Լիդսը» 11 միավորով 18-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 13-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լիդս Յունայթեդ»` 3-2
Ֆիլ Ֆոդեն, 1, 90+1, Յոշկո Գվարդիոլ, 25 - Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 49, Լուկաաս Նմեչա, 68
Չիրացված 11մ` Լուկաս Նմեչա, 68 («Լիդս»)
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


