Logo

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Էվերթոնին» և բարձրացավ առաջին տեղ

18:29 / 10.02.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում ընդունեց «Էվերթոնին» և հաղթեց 2-0 հաշվով: Անգլիայի գործող չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս հաղթանակի շնորհիվ 52 միավորով բարձրացավ առաջին տեղ: Երկրորդ տեղ նահանջած «Լիվերպուլն» ունի 51 միավոր, երկու թիմերն էլ 23-ական խաղ են անցկացրել: Երրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալը» նույնպես 23 հանդիպում է անցկացրել և ունի 49 միավոր: «Էվերթոնը» 24 խաղից հետո 19 միավորով 18-րդ տեղում է:

Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Էվերթոն»՝ 2-0 

Էրլինգ Հոլանդ, 71, 85

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ