Անգլիական Պրեմիեր լիգան նոր առաջատար ունեցավ վերջին տուրից առաջ։ Առաջնության 34-րդ տուրից հետաձգված խաղում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մրցակցի խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»։
Լարված պայքարում անցած հանդիպման երկու գոլերը երկրորդ խաղակեսում խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը` դառնալով դուբլի հեղինակ։ 23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 27-ի և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակեց 88 միավոր, շրջանցեց Լոնդոնի «Արսենալին» և վերջին տուրից առաջ բարձրացավ առաջին տեղ։ «Զինագործներն» ունեն 86 միավոր։ «Տոտենհեմը» 63 միավորով 5-րդն է և այդ դիրքում էլ կավարտի մրցաշրջանը։
Պրեմիեր լիգա, 34-րդ տուր
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»` 0-2
Էրլինգ Հոլանդ, 51, 90+1 (11մ)


