Logo

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բավարիայի» երկու առաջատար ֆուտբոլիստների ծառայություններով

20:24 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերային մի շարք նպատակներ է ունենալու 2024թ. ամառային  պատուհանի ժամանակ:

Մանկունյական ակումբը հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» երկու առաջատար ֆուտբոլիստների՝ Յոզուա Կիմիխի և Ջամալ Մուսիալայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Սեմ Լին:

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ տեղափոխվելուն մոտ է ֆրանսիական Լիգա 2-ը ներկայացնող «Տրուայի» բրազիլացի վինգեր Սավիոն, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Ժիրոնայի» կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ