«Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպաններ Ջոն Սթոունզն ու Քայլ Ուոքերը վնասվածքի պատճառով բաց կթողնեն Լոնդոնի «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի տնային հանդիպումը:
«Ուոքերի վնասվածքն ավելի լուրջ է, քան Սթոունզինը, բայց ես չգիտեմ, թե քանի հանդիպում նրանք բաց կթողնեն»,- Անգլիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խոսքը մեջբերում է City Xtra-ն:
Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածք են ստացել Անգլիայի ազգային հավաքականի կազմում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» խաղը տեղի կունենա մարտի 31-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: «Մանչեսթեր Սիթին» 28 խաղից հետո 63 միավորով Պրեմիեր լիգայում երրորդն է, մեկ միավոր է զիջում 1-2-րդ տեղերը բաժանող «Արսենալին» և «Լիվերպուլին», որոնք նույնքան հանդիպում են անցկացրել:


