«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում հյուրընկալվելիս չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Բրայթոնի» դարպասը:
Դուբլ գրանցեց անգլիացի վինգեր Ֆիլ Ֆոդենը, մեկական գոլ խփեցին բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն և արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 33 խաղից հետո 76 միավորով երկրորդն է, մեկ միավոր է զիջում առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը 34 հանդիպում է անցկացրել: «Բրայթոնը» 33 խաղից հետո 44 միավորով 11-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր
«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0-4 (տեսանյութ)
Ֆիլ Ֆոդեն, 26, 34, Կևին Դե Բրույնե, 17, Խուլիան Ալվարես, 62