Logo

«Մանչեսթեր Սիթին» կրկին պարտվեց

18:59 / 31.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայում կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը` երրորդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջելով «Բրայթոնին»։

Տանտերերը հաղթանակը կորզեցին 89-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ «Սիթին» նախորդ տուրում էլ տանը 0-2 հաշվով պարտվել էր «Տոտենհեմին»։

«Բրայթոնը» 4 միավորով 10-րդն է, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը` 3 միավորով 12-րդը։

Հանդիպումը «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում էր։ «Ֆասթ Սպորտ 2»-ով էլ հեռարձակված «Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Վեսթ Հեմ» խաղում հյուրերը 3-0 հաշվով անակնկալ հաղթանակ տարան։

«Վեսթ Հեմը» 3 միավորով բարձրացավ 14-րդ տեղ, «Ֆորեսթը» 4 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Սիթի»` 2-1

Ջեյմս Միլներ, 67 (11մ), Բրայան Գրուդա, 89 - Էռլինգ Հոլանդ, 34

«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Վեսթ Հեմ»` 0-3

Ջարեդ Բոուեն, 84, Լուկաս Պակետա, 88, Կալում Ուիլսոն, 90+1

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ