Անգլիական «Մանչեսթեր Սիթին» տուգանվել է 2 միլիոն ֆունտով Պրեմիեր լիգայի կանոնները խախտելու համար, հայտնում է The Sun-ը:
«Մանչեսթեր Սիթին», ԱՊԼ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, իրեն մեղավոր է ճանաչել առաջնության կանոնները խախտելու համար: «Քաղաքաբնակների» հանդիպումները վերջին երկու մրցաշրջաններում հաճախ չեն սկսվել նշանակված ժամին: Այժմ Անգլիայի չեմպիոնը կանոնակարգը խախտելու համար որպես տուգանք պետք է վճարի 2,09 մլն ֆունտ (2,3 մլն եվրո)։
Նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում «Սիթիի» հանդիպումների մեկնարկը 22 դեպքում նախատեսվածից ուշ է եղել: Եղել է դեպք, որ ուշացումը տևել է 79 վայրկյան, սակայն այդ ուշացումն էլ «Մանչեսթեր Սիթիի» համար կարժենա 100.000 ֆունտ (118.000 եվրո):

