Անվանի գործակալ Ժորժե Մենդեշը «Մանչեսթեր Սիթիին» Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խոշոր փոխանակում կատարելու առաջարկ է արել։
Diario Sport-ը գրում է, որ Անգլիայի չեմպիոնի կազմը պետք է համալրեր պորտուգալացի վինգեր Ժոաու Ֆելիքսը, իսկ հակառակ ուղղությամբ տեղափոխվեր արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ «Մանչեսթեր Սիթին» մերժել է այդ առաջարկը։
«Աթլետիկոյում» մտահոգված են Ֆելիքսի ապագայով։ Գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին չի գոհացնում, որ 24-ամյա ֆուտբոլիստը նոր մրցաշրջանը կարող է անցկացնել ակումբում։ Նրա շահերը պաշտպանող Մենդեշը փորձում է կարիերայի շարունակության տարբերակներ փնտրել։ Ֆելիքսի հավանական նոր ակումբը կարող է դառնալ Լիսաբոնի «Բենֆիկան»։ Նա պորտուգալական ակումբի սան է, որտեղից 2019 թ. ամռանը 127 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Աթլետիկո»։
«Բենֆիկան», սակայն, պատրաստ չէ բավարարել իսպանական գրանդի ֆինանսական պահանջը։ «Աթլետիկոն» իր ֆուտբոլիստի տրանսֆերը կվաճառի միայն 60 միլիոն եվրոյով։
Մենդեշը Ֆելիքսի ծառայություններն առաջարկել է նաև անգլիական «Ասթոն Վիլային», սակայն Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը հետաքրքրված չէ նրա ծառայություններով։
Կա հավանականություն, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կվերադառնա կատալոնական «Բարսելոնա»։ Նա 2023/24 մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել «Բլաուգրանայի» կազմում` 44 խաղում դառնալով 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։


