Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներկայացրել է նորեկ Կլաուդիո Էչևերիային, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
19-ամյա ֆուտբոլիստը նոր թիմ է տեղափոխվել արգենտինական «Ռիվեր Փլեյթից»: Կողմերը գործարքը կնքել էին դեռևս մեկ տարի առաջ, բայց պայմանավորվել էին, որ Էչևերիան նոր թիմ տեղափոխվի հաջորդ տարի:
Երիտասարդ կիսապաշտպանը «Սիթիի» հետ պայմանագիր է ստորագրել, որի ժամկետը կգործի մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Նա հանդես կգա «30» համարի մարզաշապիկով:
Կլաուդիո Էչևերիան «Ռիվեր Փլեյթի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, խփել է 4 գոլ, կատարել 8 ասիստ:


