Logo

«Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Ասթոն Վիլային»

18:19 / 21.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» շարունակում է անհաջող խաղերի շարքը:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Ասթոն Վիլային»:

Բիրմինգեմը ներկայացնող թիմից գոլի հեղինակ դարձան կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանն ու անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը: «Մանչեսթեր Սիթիի» գոլը երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի երրորդ րոպեին խփեց անգլիացի վինգեր Ֆիլ Ֆոդենը: Սա նրա առաջին գոլն է Անգլիայի ընթացիկ առաջնությունում:

«Մանչեսթեր Սիթին» պաարտվեց բոլոր մրցաշարերում անցկացրած երրորդ խաղում անընդմեջ:

Գվարդիոլայի թիմը 27 միավորով 6-րդն է, Ունայ Էմերիի «Ասթոն Վիլան»` 28 միավորով 5-րդը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր

«Ասթոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»` 2-1 (տեսանյութ)

Ջոն Դուրան, 16, Մորգան Ռոջերս, 65 - Ֆիլ Ֆոդեն, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա