Logo

«Ման. Սիթին» պաշտոնական առաջարկ է կատարել. գումարի գրեթե կեսը կփոխանցվի «Բարսելոնային»

10:59 / 01.02.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական առաջարկ է կատարել՝ «Պորտուի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Բանակցությունները շատ արագ են ընթանում, սակայն «Պորտուն» հույս ունի թիմում պահել իսպանացի ֆուտբոլիստին և պատրաստ է նրան բաց թողնել միայն հրաժարագնի կամ դրան մոտ գումարի դիմաց: Նիկոյի հրաժարագինը 60 միլիոն եվրո է:

Ուշագրավ է, որ Նիկոյի տրանսֆերի գումարի 40 տոկոսը փոխանցվելու է «Բարսելոնային», որի սան է 23-ամյա ֆուտբոլիստը: Այդ կետը կատալոնական ակումբն ընդգրկել էր գործարքում, երբ կիսապաշտպանը 2 տարի առաջ տեղափոխվում էր «Պորտու»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ