Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բանակցում է ֆրանսիական «Լանսի» հետ` պաշտպան Աբդուկոդիր Խուսանովին ձեռք բերելու համար, սոցցանցերում գրել է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Մանկունիական ակումբն ուզբեկ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու համար պատրաստ է վճարել 30 միլիոն ֆունտից ավելի։ «Սիթին» 20-ամյա պաշտպանի համար պայքարում առաջ է անցել Լոնդոնի «Տոտենհեմից» ու «Նյուքասլից»։
«Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Խուսանովին համարում է պաշտպանության ամրապնդման հիմնական թեկնածուն։
«Լանսը» Աբդուկոդիր Խուսանովի տեղափոխության համար 2023թ. ամռանը բելառուսական «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ին վճարել է ընդամենը 100 հազար եվրո։


