«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ձեռք բերել անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Էբերեչի Էզեին։
Mirror-ի փոխանցմամբ` Անգլիայի չեմպիոնը Էզեին դիտարկում է` որպես բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին փոխարինողի։ 33-ամյա բելգիացու գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամռանը և նա, ամենայն հավանականությամբ, հեռանալու է Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից։
«Սիթին» Էզեի տրանսֆերը գնելու համար մտադիր է ներդնել մինչև 80 միլիոն եվրո։ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Տոտենհեմը»։
Էբերեչի Էզեն անգլիական Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում 27 խաղում դարձել է 11 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը 2023 թ. հունիսից հրավիրվում է Անգլիայի հավաքական, որի կազմում մասնակցել էր Եվրո-2024-ին։


