Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ծրագրել է մեծացնել «Էթիհադ» ստադիոնի տարողականությունը, որն այժմ 53000 է, հայտնում է The Times-ը:
Վերակառուցումից հետո «Էթիհադը» կտեղավորի 60000 հանդիսական:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 25 խաղից հետո մանչեսթերյան ակումբը 55 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր զիջում է առաջատար Լոնդոնի «Արսենալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը գերմանական «Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղն ավարտել էր 1-1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին «Էթիհադում»:


