Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած 12 անընդմեջ խաղերից 9-ում պարտվել է:
Squawka-ն հայտնում է, որ անգլիական գրանդը կատալոնացի մասնագետ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ նախորդ 106 մրցավեճից 8-ում է պարտվել: Գվարդիոլան 2016 թվականի հուլիսից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին»:
12 անընդմեջ խաղում «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում մեկ հաղթանակ ունի, խփել է 14 գոլ և բաց թողել 27-ը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է «Ասթոն Վիլային»: