Logo

«Ռեալի» կիսապաշտպանը՝ «Ման. Սիթիի» ուշադրության կենտրոնում

18:44 / 11.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:

Անգլիական ակումբն ամռանը կփորձի ձեռք բերել ֆրանսիացու տրանսֆերային իրավունքը:

Հունվարին «Քաղաքաբնակները» հաջող բանակցություններ են վարել CAA Stellar գործակալության հետ, որը պաշտպանում է հարձակվող Օմար Մարմուշի շահերը: Արդյունքում եգիպտոսցին «Այնտրախտից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Հենց այդ գործակալությունն է ներկայացնում Էդուարդո Կամավինգայի շահերը:

Կամավինգայի ու «Ռեալի» պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Կիսապաշտպանն իր կարիերայի շարունակության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա