Logo

«Մանչեսթեր Սիթին» ու «Յուվենտուսը» սկսել են բանակցությունները

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 14.05.2019ՍՊՈՐՏ
pjanic si congratula con cancelo e cristiano ronaldo al primo anno in serie a maxw 644 1280x720 - «Մանչեսթեր Սիթին» ու «Յուվենտուսը» սկսել են բանակցությունները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:14

-

-

Անգլիայի ու Իտալիայի նորընծա չեմպիոնները՝ «Մանչեսթեր Սիթին» ու  «Յուվենտուսը» բանակցային գործընթաց են սկսել թուրինցիների պաշտպան Ժոաո Կանսելուի վերաբերյալ: «Յուվեն» անգամ գին է սահմանել իր երիտասարդ ֆուտբոլիստի համար:

Հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին թվիթերյան իր էջում գրում է, այս պահին ընթանում են բանակցություններ: «Յուվեն», ըստ Gazzetta dello Sport-ի, պատրաստ է դիտարկել 60 միլիոն եվրոյից բարձր առաջարկները: Մինչև երեկ Կանսելուին ձեռք բերելու ամենառեալ հավակնորդը համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն պայքարին լրջորեն միացել է նաև «Ման. Սիթին»:

Ժոաու Կանսելուն «Յուվենտուս» էր տեղափոխվել «Վալենսիայից» 40 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 32 անգամ, խփել 1 գնդակ ու կատարել 8 արդյունավետ փոխանցում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ