Logo

«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Նյուքասլից»

01:12 / 20.08.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության երկրորդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» 1:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»:

Հանդիպման միակ գոլը գեղեցիկ կոմբինացիայի խաղարկումից հետո խփեց Խուլիան Ալվարեսը: Արգենտինացի հարձակվողին գոլային փոխանցում կատարեց գրանցեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը:

Խոսեպ Գվարդիոլայի թիմը «Նյուքասլի» դեմ խաղերում անպարտելիության շարքը հասցրեց 10-ի:

«Մանչեսթեր Սիթին» 6 միավորով հավասարվեց առաջատար «Բրայթոնին»: Նույնքան միավոր կարող են ունենալ «Արսենալը» կամ «Քրիսթալ Փելասը», որոնք օգոստոսի 20-ին հանդիպելու լոնդոնյան դերբիում:

Պրեմիեր լիգա, 2-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» – «Նյուքասլ»՝ 1:0

Խուլիան Ալվարես, 31

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ