Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընկերական խաղում մրցեց ճապոնական «Յոկոհամայի» հետ և հաղթեց 5-3 հաշվով:
Խոսեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկական գոլով աչքի ընկան անգլիացի պաշտպան Ջոն Սթոունզը, արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը և իսպանացի կիսապաշտպան Ռոդրին:
Սա մանչեսթերյան ակումբի առաջին խաղն էր մինչմրցաշրջանային այս պատրաստության ընթացքում: Ասիա կատարած շրջագայության ընթացքում «Մանչեսթեր Սիթին» Տոկիոյում կմրցի նաև Մյունխենի «Բավարիայի» (26.07, 14:30) և Մադրիդի «Աթլետիկոյի» (30.07, 15:00) հետ:
Ընկերական հանդիպում
«Յոկոհոմա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3-5 (տեսանյութ)
Անդերսեն Լոպես, 27, Կեն Մացուբարա, 37, Կենտա Ինուե, 86 - Ջոն Սթոունզ, 40, Խուլիան Ալվարես, 43, Էրլինգ Հոլանդ, 52, 90+2, Ռոդրի, 71



