«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ակտիվացնել «Իփսվիչ Թաունի» հարձակվող Լիեմ Դելապի հրաժարագինը, գրում է ESPN-ը:
«Կարմիր սատանաներն» «Իփսվիչին» տեղեկացրել են, որ վճարելու են 30 միլիոն ֆունտ հրաժարագինը:
Գործարքը կկայանա, եթե 22-ամյա ֆուտբոլիստը համաձայնության հասնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անձնական պայմանագրի հարցում:
Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Դելապը 37 խաղում խփել է 12 գոլ ու կատարել 2 ասիստ: