Անգլիայի ֆուտբոլային ասոցացիան փոխել է «Մանչեսթեր Յունայթեդ» - «Նյուքասլ» Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի խաղի երկրորդ գոլի հեղինակին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը:
«Նյուքասլի» պաշտպան Սվեն Բոթմանի հաշվին գրանցված ինքնագոլը վերագրանցվել է «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդին անվան դիմաց:
Հիշեցնենք, որ հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթել էր 2-0 հաշվով ու 6-րդ անգամ նվաճել Անգլիական լիգայի գավաթը:


