Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա կիսապաշտպանը հրավիրվել է Անգլիայի հավաքական

20:45 / 19.03.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քոբի Մայնուն հրավիրվել է Անգլիայի հավաքական, հայտնում է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Մայնուն ի սկզբանե չէր ընդգրկվել Անգլիայի հավաքականի հայտացուցակում, սակայն գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշել է նրան նույնպես հրավիրել։ 18-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավիրվել Անգլիայի հավաքական։

Անգլիայի հավաքականը մարտի 23-ին ընկերական հանդիպում կանցկացնի Բրազիլիայի, մարտի 26-ին` Բելգիայի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ