«Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում անցկացրած երրորդ անընդմեջ խաղում պարտվեց:
Պորտուգալացի Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում հյուրընկալվեց «Վուլվերհեմփթոնին» և պարտվեց 0-2 հաշվով:
58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից կատարած ուղիղ հարվածով հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան: Ավելացված ժամանակի 9-րդ րոպեին էլ խաղի վերջակետը դրեց հարավկորեաացի հարձակվող Հվան Հի Չանը` 2-0:
47-րդ րոպեից «Մանչեսթեր Յունայթեդը» խաղաց 10 ֆուտբոլիստով, երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո խաղադաշտից հեռացվեց պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի նախորդ տուրում էլ «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 0-3 հաշվով պարտվել էր «Բորնմուտին»:
«Մանչեսթեր Յունայթեդը» 22 միավորով 14-րդն է, «Վուլվերհեմփթոնը»` 15 միավորով 17-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր
«Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2-0
Մաթեուս Նունյես, 58, Հվան Հի Չան, 90+9
Հեռացում` Բրունու Ֆերնանդեշ, 47 («Մանչեսթեր Յունայթեդ»)