Logo

«Ման. Յունայթեդի» ֆուտբոլիստի գործակալն աշխատավարձի իննապատկում են պահանջում

13:45 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել կիսապաշտպան Կոբի Մեյնուի հետ՝ պայմանագրի երկարաձգման համար, հաղորդում է Daily Mail-ը:

Անգլիական գրանդը որոշել է նոր թիմ կառուցել և կարևոր դեր է նախատեսել 19-ամյա ֆուտբոլիստի համար:

Այդուհանդերձ, բանակցությունները բարդ են մեկնարկել, որովհետև անգլիացու գործակալն աշխատավարձի իննապատկում է պահանջել: Նրա պնդմամբ՝ այդ պահանջը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդում» և Անգլիայի հավաքականում Մեյնուի ներկայիս կարգավիճակին:

Կոբին գործող պայմանագիրը ստորագրել է 2023-ին և տարեկան ստանում է 1 միլիոն ֆունտ: Եթե «Կարմիր սատանաները» համաձայնեն գործակալի պահանջներին, ապա կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի 9 միլիոն ֆունտ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ