Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները զայրացած են ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի վրա։
Ըստ The Sun-ի` Անգլիայի 20-ակի չեմպիոնի բարձրաստիճան ներկայացուցիչներին դուր չի եկել, որ նիդերլանդցի մասնագետը մանրամասներ է բացահայտել բանակցային գործընթացից։
Հիշեցնենք` վերջերս 54-ամյա մարզիչը պատմել էր, թե ինչպես է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն իրեն հայտնել համագործակցության շարունակության մասին։ Այդ հարցազրույցի ժամանակ նա նշել էր, որ ակումբի ղեկավարներն այցելել են իրեն Իբիցայում, որտեղ անցկացրել է արձակուրդը։ Տեն Հագը բացահայտել էր նաև, որ մանկունյական ակումբը բանակցել է Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ։