Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակն ու «Լիվերպուլի» ծանր պարտությունը (տեսանյութ)

20:58 / 04.02.2023Վիդեո
null

Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 2-1 հաշվով առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ:

Պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի ու անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլերին մեկ գնդակով պատասխանեց գանացի կիսապաշտպան Ջեֆ Շլուպը: 

Հանդիպման 70-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց տանտերերի բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն:

«Մանչեսթեր Յունայթեդը» 42 միավորով երրորդն է, իսկ «Քրիսթալ Փելասը»՝ 24 միավորով 12-րդը:

Տուրի մյուս խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»:

Տանտերերի կազմում գոլեր հեղինակեցին անգլիացի Քրեյգ Դոուսոնն ու պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևեշը: Մեկ անգամ էլ գնդակը սեփական դարպասն ուղարկեց կամերունցի պաշտպան Ժոել Մատիպը:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2-1

Բրունու Ֆերնանդեշ, 7, Մարկուս Ռեշֆորդ, 62 -  Ջեֆ Շլուպ, 76

Հեռացում՝ Կազեմիրո, 70 («Մանչեսթեր Յունայթեդ»)

«Վուլվերհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 3-0

Ժոել Մատիպ, 5 (ինքնագոլ), Քրեյգ Դոուսոն, 12, Ռուբեն Նևեշ, 71


ԱՅԼ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

«Ասթոն Վիլա» - «Լեսթեր»՝ 2-4

«Բրենթֆորդ» - «Սաութհեմփթոն»՝ 3-0

«Բրայթոն» - «Բորնմութ»՝ 1-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ