Logo

«Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը

12:33 / 31.12.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» 94 տարվա վաղեմության ակումբային հակառեկորդ է կրկնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Նյուքասլից» կրած 0-2 հաշվով պարտությունից հետո։

Բոլոր մրցաշարերում դա մանչեսթերյան ակումբի 6-րդ պարտությունն էր դեկտեմբերին։ Նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» նման անհաջող ամիս ունեցել էր 1930-ի սեպտեմբերին, երբ կրել էր 7 պարտություն, գրում է Opta-ն։

«Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն էլ կրկնել է ակումբի 103 տարվա վաղեմության հակառեկորդ։ Պորտուգալացի մասնագետի նշանակումից հետո թիմն 8 խաղում կրել է 5 պարտություն, նաև տարել է 2 հաղթանակ ու գրանցել 1 ոչ-ոքի։

Անգլիայի առաջնության 19-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 22 միավորով 14-րդ տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա