Անգլիական «Մանչեսթեր Յոււնայթեդի»՝ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել արգենտինացի կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
18-ամյա ֆուտբոլիստը նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է չորս հանդիպման, խփել երկու գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում:
Ամսվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան և բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղերից հետո 26 միավորով 5-րդն է:


