«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում ընդունեց «Ֆուլհեմին» և պարտվեց 1-2 հաշվով:
Հյուրերի կազմում հաշիվը բացեց նիգերիացի պաշտպան Կալվին Բեսին, որն աչքի ընկավ 65-րդ րոպեին, տանտերերից 89-րդ րոպեին պատասխան գոլը խփեց անգլիացի պաշտպան Հարի Մագուայերը: Ավելացված ժամանակի 7-րդ րոպեին «Ֆուլհեմին» հաղթանակ պարգևեց նիգերիացի եզրային հարձակվող Ալեքս Իվոբին:
«Ասթոն Վիլան» էլ ընդունեց «Նոթինգեմ Ֆորեսթին» և հաղթանակի հասավ 4-2 հաշվով: Բիրմինգեմյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Դուգլաս Լուիսը, մեկական գոլ խփեցին ճամայկացի կիսապաշտպան Լեոն Բեյլին և անգլիացի հարձակվող Օլի Ուոթկինսը:
«Ասթոն Վիլան» 26 խաղից հետո 52 միավորով եզրափակում է լավագույն քառյակը, «Մանչեսթեր Յունայթեդը» 44 միավորով 6-րդն է, «Ֆուլհեմը» 32 միավորով 12-րդն է, «Նոթինգեմ Ֆորեսթը»՝ 24 միավորով 16-րդը:
Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆուլհեմ»՝ 1-2
Հարի Մագուայեր, 89 - Կալվին Բեսի, 65, Ալեքս Իվոբի, 90+7
«Ասթոն Վիլա» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 4-2
Օլի Ուոթկինս, 4, Դուգլաս Լուիս, 29, 39, Լեոն Բեյլի, 61 - Մուսա Նիկատե, 45+5, Մորգան Գիբս-Ուայթ, 48


