Logo

«Ման. Յունայթեդի» պատմական ռեկորդային շարքը շարունակվում է

10:38 / 16.12.2025Ֆուտբոլ
null

«Բորնմութի» հետ «Օլդ Թրաֆորդում» գրանցված գոլառատ ոչ-ոքին (4-4) ևս 1 խաղով երկարացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» պատմական ռեկորդը, հայտնում է ONEFOOTBALL-ը:

Մանչեսթերյան գրանդը 1984 թվականի մայիսից ի վեր պարտություն չի կրել Անգլիայի Պրեմիեր լիգայի այն տնային խաղերում, որոնց առաջին խաղակեսերից հետո ունեցել է հաղթողի կարգավիճակ:

41 տարիների ընթացքում այդպիսի 389 խաղից 355-ը հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդը», 34 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմն Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 16 խաղում վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ