Ֆուտբոլի Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» վաճառքի գործընթացը կարող է հետաձգվել, հայտնում է The Guardian-ը:
Մանկունյական ակումբի սեփականատեր Գլեյզերների ընտանիքը ցանկանում է գործարքից վաստակել շուրջ 6 միլիարդ ֆունտ ստերլինգ:
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել կատարցի շեյխ Համադ բին Ջասիմը, որը առաջարկել է 4,5 միլիարդ եվրո: Նույնքան առաջարկել է նաև բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը:
Գլեյզերները կարող են համաձայնել ավելի ցածր գնի, սակայն սեփականատերերի ընտանիքում այս պահին անհամաձայնություն կա: Ընտանիքի բոլոր 6 անդամներն այս գործարքի հարցով իրենց պատկերացումներն ու ծրագրերն ունեն: Դա է պատճառը, որ ակումբն առաջիկայում վաճառելու հավանականությունը խիստ նվազել է: Գործարքը կարող է կայանալ մրցաշրջանի վերջում:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով երրորդն է, իսկ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում պայքարից դուրս է թողել կատալոնական «Բարսելոնային» (2-2, 2-1):


