Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղի ունեցան նախորդ տուրերից հետաձգված հանդիպումներ:
«Մանչեսթեր Յունայթեդը» 25-րդ տուրի խաղում ընդունեց «Բրենթֆորդին» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլը խփեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:
«Նյուքասլը» 7-րդ տուրից հետաձգված խաղում 5-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձան բրազիլացի կիսապաշտպան Ժոելինտոնը և անգլիացի հարձակվող Քալում Ուիլսոնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ շվեդ ռմբարկու Ալեքսանդր Իսակը։
«Նյուքասլը» 28 խաղից հետո 53 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: «Բրենթֆորդը» 29 խաղից հետո 43 միավորով 9-րդն է, իսկ «Վեսթ Հեմը» մեկ խաղ պակաս է անցկացրել և 27 միավորով 15-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 1-0
Մարկուս Ռեշֆորդ, 27
7-րդ տուր
«Վեսթ Հեմ» - «Նյուքասլ»՝ 1-5
Կուրտ Զումա, 40 - Քալում Ուիլսոն, 6, 46, Ժոելինտոն, 13, 90, Ալեքսանդր Իսակ, 82