Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ ակումբն աջակցում է Թրաֆորդի մարզի խորհրդի` կանանց ԱԱ-2035-ի խաղեր անցկացնելու հայտը:
«Մենք հպարտ ենք լինել Թրաֆորդի հարուստ մարզական և մշակութային միջավայրի մաս, և 2035 թվականի կանանց աշխարհի առաջնությունը հիանալի հնարավորություն է աշխարհին մեր տունը ցույց տալու համար։
Մեր նպատակն է կառուցել 100,000 երկրպագուի համար նախատեսված նոր ստադիոն, որը պատրաստ կլինի հյուրընկալելու խոշոր միջազգային ֆուտբոլային խաղեր։ Սա կկազմի «Օլդ Թրաֆորդի» շրջակա տարածքի լայնածավալ վերականգնման մի մասը, որը լայն օգուտներ կբերի տեղական համայնքին, Մեծ Մանչեսթերին և մոտակա շրջաններին»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր գործառնական տնօրեն Քոլեթ Ռոշը։


