Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։
Sport Mediaset-ի համաձայն՝ Անգլիայի 20-ակի չեմպիոնը պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։ Եվս մեկ միլիոն Կվարացխելիան կարող է ստանալ բոնուսների տեսքով։
«Նապոլին» մտադիր չէ բաժանվել Խվիչայից և պատրաստ է նոր պայմանագիր ու տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ առաջարկել նրան։
Ընթացիկ մրցաշրջանում վրացին «Նապոլիի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, դարձել է 5 գոլի և 2 ասիստի հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թ․ ամառ։