Բելգիայի Մ21 հավաքականի դարպասապահ Սեն Լամենսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» և Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում։
The Telegraph-ի փոխանցմամբ` անգլիական և գերմանական ակումբն էլ ցանկանում են 2025 թ. ամռանը գնել 22-ամյա դարպասապահի տրանսֆերը և պատրաստ են երկարաժամկետ պայմանագիր կնքել նրա հետ։
Լամենսը 2023 թ. հուլիսին տեղափոխվել է բելգիական «Անտվերպեն», 36 խաղում դարպասը 7 անգամ պահել անառիկ։ Նա 2021 թ. հոկտեմբերից հրավիրվում է Բելգիայի Մ21 հավաքական, մասնակցել 9 հանդիպման, անցկացրել 6 «չոր» խաղ։ Transfermarkt-ը Լամենսի տրանսֆերային արժեքը գնահատում է 4,5 միլիոն եվրո։


