Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» դիտարժան խաղում ոչ-ոքի գրանցեցին

20:38 / 07.04.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի կենտրոնական խաղում հաղթող չեղավ։ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» գրանցեցին մարտական ոչ-ոքի` 2-2։

Հյուրերը, առաջին խաղակեսում ունենալով խաղային նկատելի առավելություն, միայն մեկ գնդակ ուղարկեցին կամերունցի դարպասապահ Անդրե Օնանայի դարպասը. 23-րդ րոպեին աչքի ընկավ կոլումբացի վինգեր Լուիս Դիասը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշն օգտվեց «Լիվերպուլի» անգլացի պաշտպան Ջարել Քուանսայի կոպիտ սխալից և 50-րդ րոպեին հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը։

67-րդ րոպեին Անգլիայի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Քոբի Մայնուն անչափ գեղեցիկ գոլ խփեց ու հաշվի առաջ մղեց արդեն Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմին, սակայն 84-րդ րոպեին «Լիվերպուլի» եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը դիպուկ իրացեց 11-մետրանոցն ու ձևակերպեց հանդիպման վերջանական հաշիվը։

Սալահը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որը «Մանչեսթեր Յունայթեդին» 6 գոլ է խփել «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում։

«Լիվերպուլը» վաստակեց 71 միավոր և երկրորդ տեղ նահանջեց այս տուրից հետո։ Պրեմիեր լիգայի նոր առաջատար դարձավ Լոնդոնի «Արսենալը», որը նույնպես ունի 71 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով 6-րդն է։

Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ»` 2-2

Բրունու Ֆերնանդեշ, 50, Քոբի Մայնու, 67 - Լուիս Դիաս, 23, Մոհամեդ Սալահ, 84 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ