Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մեյսոն Գրինվուդը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական «Մարսելում»։ ESPN-ը գրում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում ակումբները բանակցություններ են վարում։
Անգլիական գրանդը համաձայն է եզրային հարձակվողից բաժանվել նաև վարձակալությամբ։ Գործարքը պետք է ներառի նաև տրանսֆերի պարտադիր գնման իրավունք։ Հավանական տեղափոխության ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։
Գրինվուդը կողմ է կարիերայի շարունակության այդ տարբերակին և պատրաստ է համալրել պրովանսյան ակումբի կազմը։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եղել նաև Մադրիդի «Աթլետիկոն», Թուրինի «Յուվենտուսը» և Հռոմի «Լացիոն»։
Հիշեցնենք, որ անգլիացի ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել իսպանական «Խետաֆեում» և 36 խաղում դարձել է 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» մանկապատանեկան դպրոցի սան է, գլխավոր թիմում անցկացրած 129 խաղում խփել է 35 գոլ, կատարել 12 արդյունավետ փոխանցում։