Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» գրանցեցին 2-2 հաշիվը:
32-րդ րոպեին հյուրերից հաշիվը բացեց Բրայան Մբյոմոն, 84-րդ րոպեին պատասխանեց Մաթիս Տելը, ավելացված ժամանակի առաջին րոպեին «Տոտենհեմից» երկրորդ գոլը խփեց Ռիշառլիսոնը, իսկ 5 րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդից» հաշիվը հավասարեցրեց Մաթեյս դե Լիխտը:
Երկու թիմերը «Լիվերպուլի», «Սանդեռլենդի» և «Բորնմութի» հետ 18-ական միավորով բաժանում են 3-7-րդ տեղերը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 11-րդ տուր
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2-2
Մաթիս Տել, 84, Ռիշառլիսոն, 90+1 - Բրայան Մբյոմո, 32, Մաթեյս դե Լիխտ, 90+6
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


