Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում հաղթեց «Արսենալին»

03:28 / 23.07.2023Ֆուտբոլ
null

Եվրոպայի թոփ ակումբները ստուգողական հանդիպումներ են անցկացնում նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ:

ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքի «Մեթլայֆ» ստադիոնում «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում մրցեց Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հետ և հաղթեց 2-0 հաշվով:

Մանկունիական ակումբի կազմում գոլով աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպան, թիմի նորանշանակ ավագ Բրունու Ֆերնանդեշը և անգլիացի եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն:

Հիմնական ժամանակից հետո թիմերն իրացրին 11-մետրանոց հարվածաշար, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 5-3 հաշվով:

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում հաղթել էր անգլիական «Լիդսին» (2-0) և ֆրանսիական «Լիոնին» (1-0): Հաջորդ ընկերական խաղում Տեն Հագի թիմը կմրցի Ուելսը ներկայացնող «Ռեքսեմի» հետ (26.07, 06:30):

«Արսենալն» իր հերթին ավելի վաղ ոչ-ոքի էր խաղացել գերմանական «Նյուրնբերգի» հետ (1-1) և 5-0 հաշվով հաղթել MLS-ի Աստղերի թիմին, որի կազմում խաղացել էր նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը: Լոնդոնյան թիմը հաջորդ խաղում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ (27.07, 06:30):

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 11-ին: Երկրի գործող չեմպիոնը «Մանչեսթեր Սիթին» է:

Ընկերական հանդիպում

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0-2 

Բրունու Ֆերնանդեշ, 30, Ջեյդոն Սանչո, 37

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ