Logo

«Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում հաղթեց «Լիդսին»

21:05 / 12.07.2023• Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» նախամրցաշրջանային հատվածի առաջին ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթեց «Լիդսին»:

Անգլիական ակումբները մրցեցին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի «Ուլևալ» ստադիոնում: Էրիկ տեն Հագի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, ֆրանսիացի Նոամ Էմերանը և անգլիացի Ջո Հյուգիլը:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նորամուտը նշեց Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը, որն ակումբի կազմը համալրել էր Լոնդոնի «Չելսիից»: Մաունթը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ:

Ընկերական հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիդս»՝ 2-0 (տեսանյութ)

Նոամ Էմերան, 67, Ջո Հյուգիլ, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ