Logo

«Մանչեսթեր Յունայթեդում» 3 ֆուտբոլիստ է համարվում անձեռնմխելի

13:16 / 30.04.2024Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն նախապատրաստվում է ամառային տրանսֆերային շուկային: Բացի հնարավոր նորեկներից, անգլիական ակումբը պատրաստ է դիտարկել գրեթե բոլոր ֆուտբոլիստների շուրջ առաջարկները:

The Telegraph-ը գրում է, որ «Կարմիր սատատաների» երեք ֆուտբոլիստներ ակումբի կողմից անձեռնմխելի կարգավիճակ են ստացել: «Յունայթեդը» չի դիտարկելու անգլիացի կիսապաշտպան Կոբի Մայնուի, արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի և դանիացի հարձակվող Ռասմուս Հոլունդի տրանսֆերների վերաբերյալ որևէ առաջարկ:

Մանչեսթերցիները ցանկանում են թիմում պահել նաև Մարկուս Ռեշֆորդին, սակայն խոշոր առաջարկի դեպքում կդտիտարկեն անգլիացի հարձակվողի տրանսֆերի հնարավորությունը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա