Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» 120 միլիոնանոց տրանսֆեր է նախապատրաստում (ֆոտո)

21:33 / 26.12.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել Լիսաբոնի «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի հրաժարագինը, որը կազմում է 120 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Բրունու Անդրադեն: 

Մանչեսթերյան ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին տպավորել է 21-ամյա ֆուտբոլիստի խաղը Կատարում ավարտված աշխարհի առաջնությունում, որտեղ ճանաչվել էր լավագույն երիտասարդ խաղացող։

Աշխարհի նորընծա չեմպիոնի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը»:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ում Էնցո Ֆերնանդեսը մասնակցել էր Արգենտինայի հավաքականի բոլոր՝ 7 խաղերին՝ դառնալով 1 գոլի և նույքան գոլային փոխանցման հեղինակ:

Արգենտինայի հավաքականը եզրափակիչում 11-մետրանոցներով հաղթել էր ֆրանսիացիներին ու հռչակվել աշխարհի եռակի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ