Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Վուլվերհեմփթոնին» պարտվելուց (0-1) հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 1962/63 մրցաշրջանից ի վեր վատագույն արդյունքն է գրանցել, հայտնում է Opta-ն։
«Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում սեփական դաշտում կրել են 8-րդ պարտությունը։ 1962/63 մրցաշրջանում մանկունիական ակումբը տնային խաղերում մրցակիցներին զիջել է 9 անգամ։
Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմը 38 միավորով 14-րդ տեղում է։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


