Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» 2017 թվականից ի վեր առաջին անգամ 6 անընդմեջ հաղթանակ է տարել տնային խաղերում, հայտնում է Opta-ն։
Դեկտեմբերի 28-ին հոլանդացի Էրիկ տեն Հագի թիմը Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում 3-0 հաշվով առավելության հասավ «Նոթինգեմ Ֆորեսթի» նկատմամբ:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» տնային հաղթանակ էր տարել «Տոտենհեմի» (2-0), «Շերիֆի» (3-0), «Վեսթ Հեմի» (1-0), «Ասթոն Վիլայի» (4-2) ու «Բարնլիի» (2-0) նկատմամբ:
2017 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 12 անընդմեջ տնային խաղում:


