«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմ հրավիրել «Լեչեի» ֆուտբոլիստ Պատրիկ Դորգուին, տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Անգլիական ակումբը պատրաստվում է 40 միլիոն եվրո վճարել՝ 20-ամյա կիսապաշտպանի ձեռքբերման համար: Անգլիայի 20-ակի չեմպիոնի ներկայացուցիչներն արդեն Իտալիայում են ու բանակցում են Դորգուի տրանսֆերային իրավունքը գնելու վերաբերյալ:
Դանիացին Ա Սերիայի այս մրցաշրջանում 20 խաղում խփել է 3 գոլ ու կատարել է 1 գոլային փոխանցում: