Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» 72 միլիոն ֆունտով ձեռք բերես Ռասմուս Հոյլունին

16:50 / 05.08.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել իտալական «Ատալանտայի» և Դանիայի հավաքականի հարձակվող Ռասմուս Հոյլունին։ Կողմերը կնքել են հինգ տարվա պայմանագիր,  հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 72 միլիոն ֆունտ ստերլինգ։ 

Կարիերայի ընթացքում Ռասմուս Հոյլունը խաղացել է նաև դանիական «Կոպենհագենում» ու ավստրիական «Շտուրմում», իսկ «Ատալանտային» միացել էր 2022-ի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողն իտալական ակումբի կազմում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 10 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ «Ատալանտան» նրա տրանսֆերի համար 17,2 միլիոն եվրո էր վճարել «Շտուրմին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ